Այօսր՝ մայիսի 16-ին, վաղ առավոտյան Իվետա Մուկուչյանի գլխավորությամբ Երևան վերադարձավ «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան թիմը: Նրանց օդանավակայանում դիմավորեցին մեծ թվով երկրպագուներ և լրագրողներ:
Իվետան նշեց, որ շատ ուրախ է և շնորհակալություն հայտնեց բոլորին, հատկապես սփյուռքահայերին, ովքեր իրենց ձայներով օգնեցին Հայաստանի ներկայացուցչին զբաղեցնել 7-րդ հորիզոնականը:
Իվետան նաև հավելեց, որ թիմն արել է այն ամենը, ինչ հնարավոր էր: Նրա խոսքերով, կարևոր է, որ Հայաստանի ներկայացրած համարն այն համարներից է, որոնք չեն մոռացվում: