Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, մի շարք ամերիկյան սենատորներ առաջարկել են Իրաքի տարածքում քրիստոնյաների ու էթնիկ փոքրամասնությունների համար հիմնել ինքնավար քրիստոնեական պրովինցիա:
Նախաձեռնությունը պատկանում է 17 սենատորների, որոնք ԱՄՆ դեպարտամենտին կոչ են արել իրաքյան իշխանությունների օգնել Նինվեի հարթավայրում նոր ադմինիստրատիվ կենտրոն հիմնելու համար:
Միաժամանակ նրանք պետքարտուղարից պահանջել են անմիջական օժանդակություն ցուցաբերել Իրաքի անվտանգության ուժերին՝ էթնիկ փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու համար:
Վերջում նրանք հայտարարել են, որ կանեն ամեն բան, որպեսզի կասեցվի ազգային փոքրամասնությունների գաղթը Մերձավոր Արեւելքից: