Քաղաքական 

Այսօր տեղի կունենա Սարգսյան-Ալիև հանդիպում

Այսօր՝ մայիսի 16-ին, Վիեննայում պետք է հանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը: Սպասվում է, որ հանդիպմանը մասնակցելու են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունների պատասխանատուները:

Մոսկվայում սպասում են, որ այս հանդիպումը նպաստելու է հակամարտության գոտում կայունությանը:

Նշենք, որ սա նախագահների առաջին հանդիպումն է ապրիլյան դեպքերից հետո:

Հավելենք նաև, որ այսօր ՀՀ ԱԺ արտաքին հարցերով մշտական հանձնաժողովը սկսելու է քննարկել Արցախի Հանրապետության ճանաչման հարցը:

Նույն շարքից