ԱՄՆ նախագահի Հանրապետական թեկնածու միլիարդատեր Դոնալդ Թրամփը չի բացառել, որ իր ընտրվելու դեպքում Մեծ Բրիտանիայի վարչպապետ Դևիդ Քեմերոնի կողմից հնչող քննադատությունների պատճառով երկու երկրների հարաբերությունները կարող են վատանալ:
Ավելիի վաղ Թրամփը կոչ էր արել արգելել մուսուլմաններին մուտք գործել ԱՄՆ՝ նշելով, որ Լոնդոնում ծայրահեղականությունն այնքան ընդգծված է, որ ոստիկանները վախենում են իրենց կյանքի համար: Իսկ Քեմերոննն այդ հայտարարությունը հիմար և ոչ ճիշտ էր անվանել:
«Երևի թե մենք այդքան էլ լավ հարաբերություններ չենք ունենա, ով գիտի: Ես հուսով եմ, որ մենք լավ հարաբերություններ կունենանք, սակայն կարծես թե նա պատրաստ չէ զբաղվել հարցի կարգավորմամբ»,-ասել է Թրամփը: