Այսօր՝ մայիսի 16-ին, ԱԺ արտաքին հարցերով մշտական հանձնաժողովում պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի կողմից հեղինակած Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին հարցի քննարկման ժամանակ, նախագծի հեղինակներից Զարուհի Փոստանջյանը նշեց, որ մենք ունենք գյուղեր, որոնք ռուսական զենքով թուրքական պետությունների կողմից ագրեսիա է են ենթարկվել, դրանք տեղահանված են, և մարդիկ հնարավորություն չունեն վերադառնալ իրենց տներ:
Պատգամավորի խոսքերով, մեր 20-ամյա զինվորները կարողանում են կռվել նույնսիկ 80-ականների զենքով և հենց նրանց շնորհիվ է, որ աղետ չի լինում. «Այն, որ մեր զինվորները կռվում են 80-ականների զենքով, մեր իշխանությունների անլրջության արդյունքն է: Եթե մենք ժամանակակից զենք ունենայինք, Ադրբեջանը չէր համարձակվի ագրեսիայի գնալ: Եթե մենք ունենայինք պետական շահերից բխող հստակ դիվանագիտություն և քաղաքականություն, չէինք անդամակցի ՀԱՊԿ-ին, որը պետք է ապահովեր մեր անվտանգությունը, սակայն չի անում դա»:
Իրավիճաը փոխելու համար, ըստ Փոստանջյանի, պետք է ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ թույլ տալով, որ Արցախը կարողանա բանակցել. «Ադրբեջանն ոնի Ռուսաստանի և Թուրքիայի հովանավարությունը, Բաքուն երբեք չի ճանաչելու Արցախի Հանրապետությունը, Ադրբեջանը պետք է վերանա քաղաքական քարտեզից, որպեսզի մենք կարողանանք մեր տարածքում անվտանգ ապրել: Դրան հասնելու համար մենք պետք է ճանաչենք Արցախը, այլ տարբերակ չկա»:
Փոստանջանի համար տարօրինակ էին այն պնդումները, թե Արցախը ճանաչելուց հետո պատերազմական գործողություններ կսկսվեն, քանի որ դրանք, նրա խոսքերով, արդեն կան. «Որոշումը Ստեփանակրետն ու Երևանը պետք է կայացնեն, այլ ոչ թե այլ մայրաքաղաքները»:
Նախագծի հեղինակներից Հրանտ Բագրատյանի համար էլ տարօրինակ էին այն պնդումները, թե Արցախի ճանաչումը վնասելու է բանակցային գործընթացին, քանի որ այսօր էլ այդ բանակցությունները չկան:
Նշենք, որ նախագիծը դրական եզրակացությանն չարժանացավ և ԱԺ օրակարգ չի մտնելու, քանի որ հանձնաժողովի անդամների մեծամասնության, ինչպես նաև ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի կարծիքով հիմա Արցախը ճանաչելու ժամանակը չէ: