Քաղաքական 

Արցախի հարցը խորհրդարան չբերելով՝ իշխանությունները լուծում են իրենց կոմֆորտի հարցը. Բագրատյան

Այսօր՝ մայիսի 16-ին, խորհրդարանում լրագրաոնղրեի հետ զրույցի ժամանակ, պատասխանելով այն քննադատությանը, թե որքանո՞վ է նպատակահարմար Արցախի Հանրապետությունը ճանաչելու հարցը բերել խորհրդարան, երբ դեռ Սարգսյան-Ալիև հանդիպումը չի եղել, նախագծի համահեղինակ Հրանտ Բագրատյանն ասաց, որ այն ներկայացվել է 15 օր առաջ, երբ դեռ նախագահների հանդիպման մասին խոսք չկար: Բացի դրանից, նրա խոսքերով, արտաքին հարցերով հանձնաժողովում ընդամենը քննարկվում էր նախագիծն ԱԺ օրակարգ մտցնելու հարցը:

Բագրատյանը նշեց, որ կառավարությունն էլ էր մերժել նախագիծը  և որևէ խուճուճ ձևակերպում էլ չի եղել:

Այն դիտարկմանը, թե հնարավոր է արդյո՞ք, որ դա միջազգային հանրության կոշտ արձագանքի արդյունք է, պատգամավորն ասաց, որ ինքը նման կոշտ արձագանքի մասին չի լսել. «Մենք ասում ենք եկեք հարցը քննարկենք, բայց իշխանություններն ասում են՝ ոչ: Կարծում եմ, որ իշխանություններն իրենց կոմֆորտի հարցն են լուծում, սա Ադրբեջանին ձեռնտու սցենար է»:

Ավելի վաղ ԱԺ արտաքին հարցերով հանձնաժողովում հարցի քննարկման ժամանակ ՀՅԴ խմվակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասել էր, որ մինչև Արցախը ճանաչելը, պետք է միջանկյալ քայլ՝ ռազմական փոխխօգնության պայմանագիր, իսկ բանակցությունների արդյունքում պարզ կլինի, թե երբ է ավելի նպատակահարմար գնալ այդ քայլին:

ԲՀԿ կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իր հերթին հայտարարել էր, թե պետք է համոզված լինել, որ Արցախի ճանաչումը լրացուցիչ սպառնալիքներ չի ստեղծի, իսկ հիմա կասկածներ կան, որ հայկական կողմը, Արցախը ճանաչելով, ց անկալի արդյունքի չի հասնի՝

Լևոն Զուրաբյանն էլ նշել էր, որ իրենք չեն մասնակցում քվեարկությանը, քանի որ վստահ են՝ Արցախը ճանաչելով՝ Հայաստանը կխանքարգի ԼՂՀ-ի միջազգային ճանաչմանը՝ հավելելով, որ իր ներկայացրած ուժը միշտ կողմ է եղել Արցախի ինքնորոշմանը:

Նույն շարքից