Հասարակություն 

Շանթ Հարությունյանի առողջական վիճակը վատացել է

«Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանի առողջական վիճակը վատացել է: Ամբաստանյալի փաստաբան Ինեսա Պետրոսյանը հայտնեց, որ Շանթ Հարությունյանի համար շտապօգնություն են հրավիրել:

«Այս պահին ոչինչ չգիտենք, սպասում ենք»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ այսօր դատավորը պետք է գնա խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։

Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան:

Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու։

Սկզբնաղբյուր՝ NEWS.am

Նույն շարքից