Այսօր՝ մայիսի 16-ին, Ազգային ժողովը շարունակում է 2-րդ ընթերցմամբ քննարկել Ընտրական օրենսգրքի նախագիծը: Հիմնական զեկուցող կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն արդեն հասցրել է ներկայացնել բոլոր այն փոփոխությունները, որոնք կան առաջին ընթերցման հետ համեմատած և այն առաջարկները, որոնք ընդունվել են:
Այս պահին ելույթ են ունենում պատգամավորները, իսկ մինչ այդ Հարությունյանն հայտարարեց, որ նոր օրենսգիրքը պետք է ընդունվի մինչև հունիսի 1-ը, սակայն, եթե խորհրդարանական ուժերի միջև կոնսենսուս լինի, հնարավոր է արտահերթ նիստ հրավիրվի և օրենսգիրքն ավելի շուտ ընդունվի:
Սակայն կոնսենուս դժվար թե լինի, քանի որ խորհրդարանական ուժերից գոնե մեկը՝ մասնավորապես ՀԱԿ-ն արդեն հայտարարել է, որ նման բան չի լինի, քանի որ կանոնակարգի մասին օրենքի խախտումներ են տեղի ունեցել, հանրության կողմից կան բազմաթիվ առաջարկներ, որոնք չեն քննարկվել, չեն ընդունվել նաև ՀԱԿ-ի առաջարկները. «Մենք չենք մասնակցի քննարկումներին, եթե չտրվեն հրապարակային երաշխիքներ, որ կոնսենսուսի ձեռքբերման պարագայում, օրենքի ընդունումից անմիջապես հետո կհավաքվի արտահերթ նիստ, որտեղ կոնսենսուսի դրույթները կմտցվեն օրենքի մեջ»:
Ընտրական օրենսգրքին դեմլինելու մասին խոսեց նաև Հրանտ Բագրատյանը, ում խոսքերով նախագծում մեծամասնական ընտրակարգը խեղաթյուրված ձևով է ներկայացված և այլն: