Քաղաքական գլխավոր 

Մոգերինին հաստատել է՝ Սարգսյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա այսօր երեկոյան

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին հաստատել է, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի նախագահաներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը Վիեննայում հանդիպելու են և քննարկելու Լեռնային Ղարաբաղի հարցը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռոյթերին:

Նշվում է, որ նախագահների հանդիպումը, որին մասնակցելու են Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունների պատասխանատուները, տեղի է ունենալու այսօր երեկոյան:

Ավելի վաղ արտասահմանյան ԶԼՄ-ները գրում էին, որ նախագահների հանդիպման հարցը դեռ վերջանական որոշված չէ:

Նույն շարքից