Հասարակություն 

Եվրատեսիլում Ջամալայի հաղթանակը դուր չի եկել ուկրաինացի ազգայնականներին

Ուկրաինական «Ազատություն» ազգայնական ծայրահեղական կուսակցությունը կարծում է, ԹԵ Եվրատեսիլում Ջամալայի հաղթանակը ցույց  է տալիս, որ Ուկրաինան ուկրաինացիների համար չէ, իսկ ազգը հավասարեցվում է մարդկային ամենաստորին տեսակին և գաղափարին, այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Կուսակցության ներկայացուցիչ Իգոր Տոկովենկոն նշել է, որ Ջամալան կեղծիքներով է հաղթել ինչպես Ուկրաինայում տեղի ունեցած նախընտրական փուլում, այնպես էլ հենց Եվրատեսիլում. «Ջամալայի հաղթանակը ցույց է տալիս, որ Ուկրաինան ուկրաինացիների համար չէ, իսկ ԵՄ-ն՝ մեզ հետ է»:

Նմանատիպ հայտարարություններով հանդես են եկել նաև  կուսակցության մի շարք այլ ներկայացուցիչներ:

Նույն շարքից