Քաղաքական 

Ալիևն ամեն ինչ անում է հաջորդ պատերազմն արագացնելու համար. Բագրատյան

Այսօր՝ մայիսի 16-ին, խորհրդրանում լրագրողների հետ զրույցի ժամանակ պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց, որ Արցախում ապրիլին եղավ պատերազմ, հակառակորդը խախտեց պայմանավորվածությունները և առաջ եկավ:

Նրա խոսքերով, հայկական կողմին հաջողվեց կանգնեցնել ադրբեջանցիներին, սակայն հաջորդ անգամ դա կարող է չհաջողվել. «Ես չեմ ուզում ասել, թե որքան մարդ են լքել իրենց տները, նրանք չեն ուզում վերադառնալ, և ենց այդ մարդիկ են ցանկանում, որ մենք ճանաչենք Արցախը, ուզում են Հայաստանի մաս լինել»:

ՀՀ-ի կողմից Արցախը ճանաչելու մասին նախագծի համահեղինակն ասաց, որ իրենք առաջարկում են հարցը մտցնել ԱԺ օրակարգ, որտեղ այն Դամոկլյան սրի նման կախված կմնա. «Ինչո՞ւ չմասնակացեցին քվեարկությանը, եթե սխալ ենք»:

Ինչ վերաբերում է Սարգսյան-Ալիև հանդիպմանը, ապա Բագրատյանն ասաց, որ չգիտի, թե ինչի մասին են խոսելու նախագահները՝ հավելելով, որ Ալիևն ամեն ինչ անում է հաջորդ պատերազմն արագացնելու համար. «Թող էլի բանակցեն, բան չեմ ասում, բայց պետք է լսել, թե ժողովուրդն ինչ է ուզում: Պատերազմն անպայման լինելու է, այդ սցենարն է առաջ բերվել: Եթե չլինի, ավելի լավ: Ես արդեն ասել եմ, որ հետո փոշմանելու են հարցն ԱԺ չմտցնելու համար, սակայն արդեն ուշ կլինի»:

Նույն շարքից