Հասարակություն 

«Արմենչիկի» զորամասի հրամանատարությունը նկատողություն է ստացել

Այսօր՝ մայիսի 16-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով Արմենչիկի մասնակցությամբ հայտնի պատմությանը, ասաց, որ դեպքը տեղի է ունեցել Արցախում:

Նա նշեց, որ կատարվածում քրեական տարր չկա, եղել է անփութություն, ինչի համար զորամասի հրամանատարությունն արդեն նկատողություն է ստացել:

Հովհաննիսյանը նաև խոսեց Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ հակառակորդի ակտիվության մասին՝ մասնավորապես նշելով, որ չի կարող ասել՝ այդ հատվածում ամեն ինչ նույնքա՞ն լուրջ է եղել, որքան Արցախում՝ ամեն դեպքում հավելելով, որ յուրաքանչյուր կրակոց մտահոգիչ է՝ անկախ դրանից, որ մասում է լինում:

Նույն շարքից