Հասարակություն 

Անհրաժեշտ է բարձրացնել գործազուրկներին տարբեր ոլորտներում տեղավորելու արդյունավետությունը. Սոցիալական ապահովության նախարարություն

Սոցիալական ապահովության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սոցիալական ապահովության եռակողմ հանձնաժողովի նիստի օրակարգում ներառված էր երեք հարց` հանրապետական եռակողմ կոլեկտիվ նոր պայմանագրի կնքման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում, ««Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի  եւ նրա կիրարկումն ապահովող ՀՀ կառավարության որոշման նախագծերի քննարկում:

Օրենքի պրակտիկ կիրառման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրների լուծումներ պահանջում էին փոփոխություններ` մասնավորապես, «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության» ծրագրում ընդգրկվող շահառուների կարգավիճակի, հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի եւ զբաղվածության խթանման, սահմանված աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվի պահանջի առաջացման եւ կատարման ցուցանիշների հաշվարկման մեխանիզմների հստակեցման վերաբերյալ:

Օրենքի կիրարկումն ապահովող իրավական ակտերում եւս կկատարվենփոփոխություններ` նպատակ ունենալով ընդլայնել փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության ծրագրով աշխատաշուկայում անմրցունակ անձանց տրվող աջակցության շրջանակները, բարձրացնել գործազուրկին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրման արդյունավետությունը, գործատուին տրամադրել միանվագ փոխհատուցում աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում եւ սեզոնային զբաղվածության խթանման միջոցով աջակցել գյուղացիական տնտեսությանը:

Առաջարկվող փոփոխություների հիմնական նպատակն է` առավել հասցեական դարձնել զբաղվածության քաղաքականության շրջանակներում մշակված ծրագրերը, աշխատաշուկայում անմրցունակ անձանց օգնել գտնելու հարմար աշխատանք, իսկ գյուղացիական տնտեսություններին աջակցել մշակելու իրենց գյուղատնտեսական նշանակության հողերը:

Նույն շարքից