Հասարակություն 

Սա կատակ է տղաներ, թուլացեք. Թուրք պատգամավորը պնդում է, թե կատակել է

Թուրքական խորհրդարանի պատգամավոր Շամիլ Թահյարը, ով ավելի վաղ կոչ էր արել ևս մեկ ռուսական ինքնաթիռ ոչնչացնել, հայտարարել է, թե կատակել է:

«Ինչպե՞ս ես կարող եմ պաշտպանել այդ քայլ, եթե սխալ եմ համարում թուրքական օդուժի կողմից ռուսական ինքնաթիռի ոչնչացումը: Քանի որ ասածս նման աղմուկ է բարձրացրել, ուզում եմ ասել, որ ընդամենը կատակել եմ: Սա կատակ է տղաներ, թուլացեք»,-գրել է նա թվիթերյան իր էջում:

Հավելենք, որ Թուրքիայում իշխող կուսակցության ներկայացուցչի՝  աբսուրդի հասնող հայտարարությունը բողոքի ալիք էր բարձրացրել նաև սոցկայքերի թուրքական հարթակում:

Նույն շարքից