Ռազմական գլխավոր 

Գրեթե չի եղել տարի, որ հայկական բանակի համար նոր զինատեսակներ չներկրվեն. Արծրուն Հովհաննիսյան

«Ես չեմ կարող ասել, թե այդ 200 միլիոն դոլարի վարկից ինչ է բերվել Հայաստան, ինչը՝ պետք է բերվի: Մի կարծեք, թե այդ  զինամթերքը մեկ ճամպրուկի մեջ տեղավորվելու ու մի օրում հասնելու է այստեղ»,-այսօր՝ մայիսի 16-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե երբ է 200 միլիոն դոլար վարկով գնված ռուսական զենքը հասնելու Հայաստանը:

Նա նաև նշեց, որ բանակի սպառազինումը շարունակական գործընթաց է և գրեթե չի եղել տարի, որ հայկական բանակի համար նոր զենքեր, զինատեսակներ, տարբեր բնույթի համակարգեր չներկրվեն:

Հովհաննիսյանը խոսեց նաև սահմանում տիրող իրավիճակի մասին՝ նշելով, որ այս պահին ամեն ինչ համեմատաբար հանգիստ է:

Նույն շարքից