Հասարակություն 

ԼԺՀ-ի ու ԴԺՀ-ի ներկայացուցիչները լքել են Մինսկը

Ինչպես տեղեկացնում է INTERFAX.RU լրատվկան գործակալությունը, ինքնահռչակ Լուգանսկի ու Դոնեցկի հանրապետությունների պատվիրակությունը վերադարձել է Մինսկից:

 

Պատվիրակության ներկայացուցիչները մասնավորապես նշել են, որ իրենք բանակցությունների հատուկ հրավեր Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայից չեն ստացել, հանդիպումը նախատեսված է եղել հունվարի 30-ին, ուստի իրենք մեղավոր չեն այն բանում, որ ուկրաինական կողմը ահընդհատ փոխում է իր կարծիքն ու չի ներկայանում բանակցություններին:

 

Ավելի վաղ Կուչման հայտնել էր, որ ներկայումս ամենակարեւորն որոշակի քայլերի ձեռնարկումն է մինսկյան համաձայնագրերի կատարման նախադրյալներ ստեղծելու համար՝ միաժամանակ հույս հայտնելով, որ շաբաթ օրվա հանդիպման ընթացքում կողմերը համաձայնության կգան:

 

 

 

 

Նույն շարքից