Ինչպես հաղորդում է NTERFAX.RU լրատվական գործակալությունը, Պակիստանի հարավում գտնվող Շիկարպուր քաղաքի մզկիթում իրականացված պայթյունի զոհ են դարձել շուրջ 50 շիա մահմեդականներ, եւս 55 մարդ վիրավորվել է:
Նախապես հաղորդվել էր 20 մահացածների մասին: Տեղի ոստիկանությունից հայտնել են, որ պայթյունն իրականացվել է շաբաթօրյա աղոթքից անմիջապես հետո:
Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Ջունդուլա» խմբավորումն՝ հայտարարելով, որ բոլոր շիա մահմեդականներն իրենց թշնամիներն են: