Հասարակություն 

Երևանի քաղաքապետը ուղերձ է հղել Ուսանողների և երիտասարդների ազգային օրվա առթիվ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն  ուղերձ է հղել Ուսանողների և երիտասարդների ազգային օրվա առթիվ։

Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից, ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ երիտասարդներ,

Շնորհավորում եմ ձեզ մայիսի 16-ի՝ Ուսանողների և երիտասարդների օրվա առթիվ: Ազգային տոն, որը մենք պաշտոնապես նշում ենք առաջին անգամ: Այո՛, մեր երիտասարդներն արժանի են ունենալու հատուկ օր, որը կոչված կլինի ընդգծելու նրանց արժանիքները, գնահատելու այն ներդրումը, որ երիտասարդներն ունեն տարբեր ոլորտների զարգացման գործում:

Ես վստահ եմ, որ երիտասարդների ներուժն ու եռանդն անփոխարինելի են մեր մայրաքաղաքի առաջընթացի գործում, ինչն արդեն իսկ ապացուցվել է տարիների փորձով ու գործով:

Սիրելի՛ երիտասարդներ,

Համոզված եղեք, որ անշահախնդիր նվիրումը միշտ բերում է ցանկալի արդյունքի: Ուստի՝ մաղթում եմ, որ ուսանելու տարիներն առավելագույն ճիշտ տնօրինեք և կուտակած գիտելիքների պաշարը՝ լրացվող փորձի հետ համատեղ, ծառայեցնեք ի շահ մեր երկրի ու մայրաքաղաք Երևանի»:

Նույն շարքից