Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, Խորհրդային միության փլուզումից հետո, Ռուսաստանը 2014թ.-ին սահմանել է ոսկու գնման ռեկորդային ցուցանիշ՝ վերջին 11 ամիսների ընթացքում գնելով 152 տոննա ոսկի՝ 6,1 միլիարդ դոլար արժողությամբ:
Ռուսաստանին բաժին է ընկել ոսկու համաշխարհային գնումների շուրջ 1/3-ը: ՌԴ կենտրոնական բանկը տարբեր երկրներից մեկ տարում գնել է 461 տոննա ոսկի, ինչը 13 տոկոսով գերազանցում է 2013թ.-ի ցուցանիշը:
Փորձագետները Ռուսաստանի կողմից ոսկու նման ծավալների ձեռքբերումը կապում են օտարեկրյա արտարժույթների կախումից ձերբազատվելու ցանկության հետ: Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներն որոշակի դժվարություններ կառաջացնեն ոսկու վաճառքի դեպքում, սակայն Մոսկվան ռուբլու արժեզրկումը կասեցնելու համար ստիպված կլինի վաճառել ոսկու պաշարների մի մասը:
Հիշեցնենք, որ ոսկու հանույթի ծավալներով Ռուսաստանը աշխարհում գրավում է երկրորդ տեղը՝ 272 տոննա ցուցանիշով: Առաջին հորիզոնականում է Չինաստանը, իսկ երրորդ տեղում՝ Ավստրալիան: