Հայաստան Միջազգային Քաղաքական 

Վիեննայում մեկնարկել է Սարգսյան-Ալիև հանդիպումը

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում քիչ առաջ սկսվեց սկսվեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտգործնախարարների և ՄԽ համանախագահների մասնակցությամբ։ Այս մասին Twitter-ում գրել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:

Ավելի վաղ կայացել էր Սերժ Սարգսյանի հանդիպումը ԵՄ բարձր ներկայացուցիչ, ԵՀ փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի, ապա ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հետ:

Հիշեցնենք, որ Վիեննայում ծրագրվում է նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոյի հետ:

 

Նույն շարքից