Հասարակություն գլխավոր 

Քաղաքապետը վստահեցնում է, որ մարտակերտցիները վաղուց վերադարձել են իրենց տներ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախից տեղեկություններ ենք ստանում, որ չնայած բարձրաստիճան պաշտոնյաների կոչերին, ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում հակառակորդի թիրախում հայտնված բնակավայրերում, մասնավորապես Մարտակերտ քաղաքում, բնականոն կյանքը դեռ չի վերականգնվել, իրենց բնակարանները լքած մարդկանց մոտ վախի զգացում կա։ Սակայն քաղաքապետ Միշա Գյուրջյանը երեկ մեր լրագրողին վստահեցրել է, որ նման բան չկա, բոլորը վաղուց վերադարձել են իրենց բնակավայր, ներգաղթը զանգվածային բնույթ է կրել հատկապես Արցախի վարչապետի՝ Մարտակերտ այցից՝ մայիսի 10-ից հետո»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համա

Նույն շարքից