«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ լրագրողները ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվել են, թե ճիշտ Է, որ N զորամասի հրամանատար Սերյոժա Գևորգյանը, որին գործարար Սամվել Ալեքսանյանն իր վարած «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան Էր նվիրել, աշխատանքից ազատվել է։ Խոսնակն առանց որևէ ճշտման պատասխանել է. «Հնարավոր է, ես էդպես ամեն մի ազատումն ու նշանակումը չեմ կարող մեկնաբանել և ճիշտ էլ չեմ գտնում մեկնաբանելը»։ «Ժողովուրդ»–ը պարզեց, որ իրականում Գևորգյանը պաշտոնանկ չի արվել և շարունակում է իր ծառայությունն իրականացնել։ Իսկ նվիրված ամենագնացը գրանցել են զորամասի հաշվեկշռում և օգտագործվում է որպես ծառայողական ավտոմեքենա»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում