«Իրավունքի» զրուցակիցն Է Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) պատգամավոր Կարո Փալյանը։ Ներկայացնում ենք զրույցից մի հատված.
- Ձեր անձի անվտանգության համար դիմել էին Թուրքիայում՝ ԱՄՆ դեսպանատանը։ Դուք անձամբ պատրաստվո՞ւմ եք դիմել այլ կառույցների՝սեփական անվտանգությունն ապահովելու համար։
- Ոչ, չեմ պատրաստվում նման քայլեր ձեռնարկել։ Ես արդեն ունեմ նահանգապետարանի կողմից տրամադրված թիկնապահ։
- Հնարավո՞ր է ստեղծված լարվածությունից հետո որոշեք Հայաստան տեղափոխվել։
- Ես ծնվել և մեծացել եմ Թուրքիայում։ Իմ ընտանիքը Մալաթիա քաղաքից Է։ Ես այստեղից եմ, սա Է իմ տունը։ Թուրքիայից դուրս գալը՝ կնշանակի մենակ թողնել ինձ ընտրողներին և փախչել պայքարից։ Ներկա պահին չունեմ նման ցանկություն։ Հայաստանն Էլ իմ տունն Է։ Մենք պետք Է պայքարենք հայերի, քրդերի, թուրքերի և մյուս ազգերի հայրենիքում սահմանները վերացնելու համար։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում