Քաղաքական 

Մինսկի խմբի համանախագահող երկրները Վիեննայի հանդիպման արդյունքներով հայտարարություն են տարածել. armenpress.am

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները Վիեննայում մայիսի 16­ին կայացած հանդիպման արդյունքներով հայտարարություն են տարածել: Ինչպես «Արմենպրես»-­ին տեղեկացրին ԵԱՀԿ մամուլի ծառայությունից, հայտարարությունում ասվում է.

«ԱՄՆ­ի պետքարտուղար Ջոն Քերին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը, ներկայացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, մայիսի 16­-ին հանդիպել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` առաջ մղելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Նրանք վերահաստատել են, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի և պնդել են 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը:

Նախագահները վերահաստատել են հանձնառությունը հրադադարի պահպանմանն ու հակամարտության խաղաղ կարգավորմանը: Հետագա բռնությունների ռիսկը կրճատելու համար նրանք համաձայնել են հնարավորինս կարճ ժամանակում ամբողջացնել հետաքննության մեխանիզմների ներդրումը: Նախագահները նաև համաձայնել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման շուրջ:

Մանրամասն՝ armenpress.am

Նույն շարքից