Ինչպես հաղորդում է Ռիա նովոստի գործակալությունը, Միջազգային վալյուտային ֆոնդի պահանջով Ուկրաինայի գերագույն ռադան երկրի բնակչությանը տրամադրվող գազի գները թանկացնում է 7 անգամ:
Դա կատարվում է Միջազգային վալյուտային ֆոնդի պահաջով, որ նպատակադրվել է Ուկրաինայում իրականացնել բարենորոգումներ: Ուկրաինայի Ռադայի բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Կրիվենկոն լրագրողներին հայտնել է, որ նախկինում նախատեսվում էր գազի գները թանկացնել միայն 25 տոկոսով, ավելացնելով, որ երկրում արդյունահանվող գազի ծավալները լիովին բավարարում են բնակչության սպառման պահանջարկները:
Այսպիսով, գազի թանկացմամբ Ուկրաինայի նավթագազային ընկերությունը նպատակ ունի իր պարտքերի մարումն իրականացնել բնակչության հաշվին՝ այն դեպքում, երբ Միջազգային արժույթային բանկի առաջարկած բոլոր տեղատոմսերը տարբեր երկրներում բազմիցս հանգեցրել էին ազգային դրամի արժեզրկմանն ու պարտքերի կուտակմանը: