Գլխավոր Քաղաքականություն 

Հակամարտության կողմերը պատրաստ են հարցը լուծել փոխզիջումների միջոցով. Լավրով

analitik.am

Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ կողմիրի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել հրադադարի ռեժիմը այն տեսքով, ինչպես հաստատվել է 1994 թվականին, ապա ամրապնդվել 1995-ին. «Մենք պայմանավորվել ենք, որ ԵԱՀԿ-ն կոնկրետ քայլեր կձեռնարկի, որոնք թույլ կտան հետաքննել շփման գծում տեղի ունեցող միջադեպերը, ինչպես նաև կօգնի լուծել անհետ կորածների խնդիրը»:

Լավրովը նաև հավելել է, որ հունիսին Հայաստանը և Ադրբեջանը կորոշեն նախագահների հաջորդ հանդիպման ժամանակն ու վայրը՝ նպատակ ունենալով շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը:

Լավրովի խոսքերով, հայկական և ադրբեջանական կողմերը պատրաստ են հարցը կարգավորել փոխզիջումային տարբերակով, իսկ միջնորդներն ամեն ինչ կանեն դրան աջակցելու համար:

Նշենք, որ հանդիպումից հետո լրագրողների այն հարցին, թե ինչպես անցան բանակցությունները, Սերժ Սարգսյանը պատասխանել էր՝ նորմալ:

Հավելենք նաև, որ բանակցություններից հետո ադրբեջանական կողմը նոր սադրանքի է գնացել, ինչի արդյունքում հայկական կողմը մեկ զոհ ունի:

Նույն շարքից