Քաղաքական 

ԸՕ-ի նախագիծը ընդունվեց երկրորդ ընթերցմամբ

Այսօր՝ մայիսի 17-ին, պատգամավորները ձայների 98 կողմ, 11 դեմ և 5 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ անցկացրեցին Կառավարության կողմից ներկայացված ՀՀ Ընտրական օրենսգրքի և կից ներկայացված օրենքերի նախագծերի փաթեթում ավելացրած հանրային ծառայության  մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և ԱԺ կանոնակարգ ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Պատգամավորները նաև երկրորդ ընթերցմամբ անցկացրեցին Կառավարության կողմից ներկայացված ՀՀ Ընտրական օրենսգրքի և կից ներկայացված օրենքերի նախագծերի փաթեթը: Այն անցավ ձայների 94 կողմ, 18 դեմ  և 4 ձեռնպահ հարաբերկացությամբ:

Նշենք, որ ԸՕ-ն պետք է ընդունել մինչև հունիսի 1-ը, սակայն, ինչպես երեկ հայտնեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, եթե կոնսենսուս լինի խորհրդարանական ուժերի միջև, հնարավոր է արտահերթ նիստ հրավիրվի և  այն երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվի  ավելի շուտ:

Նույն շարքից