Քաղաքական գլխավոր 

Եվրոպայում Թուրքիայի պատճառով կարող է մեծանալ ահաբեկչության վտանգը. Եվրահանձնաժողովի հաշվետվություն

Թուրքիայի հետ Եվրամիության առանց վիզային ռեժիմը մեծացնում է Եվրոպայում նոր ահաբեկչությունների վտանգը: Այս մասին գրում է The Telegraph-ը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի հաշվետվությանը:

«Սպասվում է, որ արտասահմանցի ահաբեկիչները և հանցավոր խմբավորումների ներկայացուցիչները կփորձեն Թուրքիայի քաղաքացիություն ստանալ և այդ միջոցով մուտք գործել Եվրոպա, երբ առանց վիզային ռեժիմ կհաստատվի»,-կարծում են Եվրոպայի առաջնորդները:

Հաշվետվության մեջ ասվում է, որ խոսքը վերաբերում է ինչպես Թուրքիայի քաղաքացիություն ունեցող ահաբեկիչներին և հանցագործներին, այնպես էլ հիմա Թուրքիա մեկնողներին:

Եվրոպայում կասկածներ ունեն, որ առանց վիզային ռեժիմից կարող են օգտվել նաև թուրքական մաֆիաները, որոնք զբաղվում են զենքի, թմրանյութերի վաճառքով և այլն:

Այս հաշվետվության ներկայացմանը գրեթե զուգահեռ ելույթ է ունեցել Մեծ Բրիտանիայի հետախուզության նախկին ղեկավարը, ով Թուրքիայի հետ առանց վիզային ռեժիմը սխալ է համարել՝ այն համեմատելով  կրակի մոտ բենզին պահելու հետ:

Նույն շարքից