Քաղաքական 

Մենք դեռ չենք կարող վստահ լինել, որ այս կամ այն բանակցությունը կարող է արդյունավետ լինել. Զաքարյան

«Վիեննայում ձեռքբերված համաձայնությունները և հայտարարությունները որոշակի հույսեր են տալիս, որ մենք կարող ենք ունենալ միջազգային հանրության կողմից ճանաչված և երաշխավորված համապատասխան մեխանիզմներ, որոնց ներդրմամբ հնարավոր կլինի վերահսկել հրադադարի ռեժիմի խախտման բոլոր դեպքերը»,-այսօր՝ մայիսի 17-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ խոսելով Վիեննայում տեղի ունեցած Սարգսյան-Ալիև հանդիպման ժամանակ ձեռքբերված համապատասխան պայմանավորվածության մասին և հավելելով, որ դա թույլ կտա անցկացնել հետաքննություն, որին կհաջորդեն քաղաքական հայտարարություններ:

Զաքարյանի կարծիքով, նմանատիպ մեխանիզմները կարող են զսպել  Ադրբեջանին հետագայում ագրեսիայի և սահմանում իրավիճակը լարելու գնալու ճանապարհին:

Պատգամավորը նաև վստահեցրեց, որ առանց Արցախի մասնակցության, բանակցությունները վերջնարդյունք ունենալ չեն կարող. «Հայաստանը բազմիցս ասել է, որ այս կամ այն փաստաթուղթը չի կարող կյանքի կոչվել, մինչև պաշտոնական Ստեփանակերտը չտա իր համաձայնությունը»:

Վերջում պարոն Զաքարյանը նշեց, որ մինչև ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծին երաշխավորված հրադադարի ռեժիմի չպահպանվի և   երաշավորված մեխազնիմներ չներդրվեն, որոնք կարող են համապատասխան արձանագրումներ և հետաքննություն ապահովել, չենք կարող վստահ լինել, որ այս կամ այն բանակցությունը կարող է արդյունավետ լինել:

Նույն շարքից