Քաղաքական գլխավոր 

Սարգսյան-Ալիև հանդիպումը չափավոր լավատեսության առիթ է տալիս. Կրեմլ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, խոսելով Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպման մասին, նշել է, որ դրա արդյունքները չափավոր լավատեսության առիթ են տալիս:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե կարելի է արդյո՞ք ենթադրել, որ հակամարտության լարված փուլն արդեն ետևում է՝ Պեսկովն ասել է՝ անկասկած. «Համապատասխան գնահատականները տրվել են մեր արտգործնախարարի կողմից: Մենք ցանկանում ենք հուսալ, թե կա չափավոր լավատեսություն, որ այս հանդիպումը թույլ կտա համեմատաբար ավելի կայուն շրջան սկսել»:

Նույն շարքից