Ինչպես հաղորդում է INTERFAX.RU գործակալությունը, Ուկրաինական ուժայինները վերսկսել են Դոնեցկի կենտրոնական շրջանների հրետակոծությունը:
Այդ մասին հայտնել են Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության մամուլի ծառայությունից, նշելով որ մասնավորապես հրետակոծության են ենթարկվել Դոնեցկի քաղաքային շուկայի տարածքն ու Լենինյան շրջանը: Զոհերի մասին առայժմ տեղեկություն չկա, սակայն արկի բեկորներից վիրավորվել է մի կին:
Նախօրեին հումանիտար օգնության բաժանման ընթացքում ուկրաինական ուժայինները ռմբակոծել էին մշակույթի պալատն, ինչի արդյունքում մահացել էր 5 խաղաղ բնակիչ:
Իսկ Օպիտնոյե բնակավայրից արձակված արկերը 10 մարդու կյանք էին խլել: