Վիեննայում կայացած հանդիպումը լավ պայմաններ է ստեղծում առարկայական բանակցություններ սկսելու համար: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ խոսելով երեկ Ավստրիայում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպմանը:
Նա նաև հավելել է, որ այդ բանակցությունները պետք է սկսվեն որքան հնարավոր է շուտ.« Պետք է նկատելի լինեն նաև այն արդյունքները, որոնց սպասում են տարածաշրջանի բնակչությունը և միջազգային հանրությունը»,-հավելել է նա: