Հասարակություն 

Փրկարարները դուրս են բերել Հանրապետության հրապարակի շատրվաններ մտած կնոջը

Մայիսի 17-ին, ժամը 12.43-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հանրապետության հրապարակում քաղաքացին մտել է շատրվանների տակ և հրաժարվում է դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Այս պահին քաղաքացու հետ աշխատանքներ է տանում հոգեբանական խորհրդատվական գծով հրահանգիչը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նույն շարքից