Գլխավոր Քաղաքականություն 

Մենք պատերազմ չենք ուզում. Սերժ Սարգսյան

analitik.am

Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպելուց հետո Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը վերադարձի ճանապարհին ինքնաթիռում տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Երևանը չի ցանկանում Արցախում հավերժ պատերազմ:

Նախագահը նշել է, թե հայկական կողմի համար կարևոր է, որ միջնորդները  վստահ լինեն դրանում. «Մենք ցանկանում ենք հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, որպեսզի չունենանք կորուստներ»:

Ամեն դեպքում Սարգսյանը նշել է, որ հայկական կողմը ստիպված է լինելու պատասխանել, եթե Բաքուն խախտի հրադադարի ռեժիմը. «Պատերազմի մասին չեմ ցանկանում խոսել, քանի որ ինքս տեսել եմ, թե ինչ է պատերազմը և չեմ ցանկանում այդ դեպքերի կրկնությունը: Միակ դեպքը, երբ պատերազմն արդարացված է, այն դեպքն է, երբ այդ պատերազմը պարտադրված է և այլ ելք չկա: Սակայն մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այդ իրադարձությունները չկրկնվեն»,-ասել է ՀՀ նախագահը:

Նույն շարքից