Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կոշտ քննադատության է ենթարկել Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնի հայտարարությունը, որով հավասարության նշան էր դրվել ԵՄ-ի ղեկավարների և Ադոլֆ Հիտլերի նպատակների միջև:
Տուսկի խոսքերով, այդ հայտարարությամբ Ջոնսոնն անցել է թույլատրելիի սահման. «Երբ ԵՄ-ն համեմատում են Ադոլֆ Հիտլերի պլանների հետ, ես չեմ կարող լռել: Դա խոսում է քաղաքական ամնեզիայի մասին»,-գրել է նա թվիթերյան իր էջում:
Նշենք, որ Լոնդոնի նախկին քաղաքապետը ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ակտիվ կողմնակից է և իր վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ ոչ Հիտլերին, ոչ էլ Նապոլեոնին չի հաջողվել միավորել Եվրոպան, իսկ ԵՄ-ն, ըստ էության, նույնն է անում, ուղղակիի այլ մեթոդներով: