Հասարակություն 

Ջոն Քերին փետրվարի 5-ին կայցելի Կիեւ

Ինչպես տեղեկացնում է Ռիա նովոստի գործակալությունը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հաջորդ շաբաթ կայցելի Ուկրաինա: Քերրին Կիեւում կլինի փետրվարի 6-ին, որպեսզի իր աջակցությունը հայտնի Ուկրաինայի կառավարությանը: Ավելի ուշ նա ուղեւորվելու է Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենյան կոնֆերանսին:

Նախօրեին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն եւ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը պայմանավորվել են հանդիպել Մյունխենյան կոնֆերանսի շրջանակներում, որը տեղի է ունենալու փետրվարի 6-8-ին:

Քերին փետրվարի 5-ի հանդիպում կունենա Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, վարչապետ Արսենի Յացենյուկի, արտգործնախարար Պավել Կլիմկինի ու ռադայի պատգամավորների հետ:

 

 

 

Ջենիֆեր Փսակիի բնորոշմամբ՝ Քերիի այցելությունը ապացուցում է ԱՄն օժանդակությունն Ուկրաինային:

Ավելի վաղ տեղեկուիթյուն էր տարածվել, որ Քերին Լավրովի հետ հանդիպման նպատակով կայցելի նաեւ Մոսկվա, սակայն ԱՄՆ դեսպանտունը դեռ որեւէ հաղորդագրություն չի տարածել:

 

 

Նույն շարքից