Քաղաքական 

Թուրքիան Եվրամիությանը մեղադրում է ահաբեկչությանն աջակցելու մեջ

Եվրամիության և Անկարայի միջև առանց վիզային ռեժիմի հաստատումը վտանգված է: Դրա պատճառներից մեկը ԵՄ-ի պահանջն է, որի համաձայն, Թուրքիան պետք է փոփոխություններ կատարի հակաահաբեկչական օրենքներում, սակայն հրաժարվում է դա անել: Այս պահանջը Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն անվանել է աջակցություն ահաբեկչությանը՝ հավելելով, որ իր երկիրը զիջումների չի գնալու այս հարցում, գրում է Anadolu գործակալությունը:

«Դյուրացված վիզային ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների իրավունքն է: Դա զիջում չէ,  քանի որ մի քանի թեկնածու-պետությունների քաղաքացիների այդ իրավունքը տրվել է դեռ մինչև ԵՄ անդամ լինելը»,-հայտարարել է Չավուշօղլուն՝ նշելով, որ իրենք չենք սպառնում Եվրամիությանը, ինչի մասին խոսվել է ԵՄ-ի կողմից:

«Ոչ, մենք չենք սպառնում, ուղղակի ազնվորեն ասում ենք իրականությունը: Պետք չէ ամեն ինչ այլ կերպ ներկայացնել»-ասել է Թուրքիայի արտգործնախարարը՝ հավելելով, որ Եվրամիությունը չի կարող գլոբալ խաղաղացող  լինել և լուծել տնտեսական խնդիրներ առանց Թուրքիայի:

Նույն շարքից