Քաղաքական 

Հուսանք Վիեննայի հանդիպումով վերջ կտրվի կեղծ հավասարության այս ձախողված քաղաքականությանը. Արամ Համբարյան

«Նախագահ Սարգսյանի և Իլհամ Ալիևի այսօրվա հանդիպման արդյունքում ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմներ ներդնելը հեռանկարային նախանշան է, որ միջազգային հանրությունը Բաքվին զսպելուց տարիներ անց կարող է նշանակալի քայլեր ձեռնարկել Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի աճող ագրեսիան զսպելու համար։

Իհարկե այդ պայմանավորվածությունների իրականացման բանալին ԵԱՀԿ Մինսկի խմբի և միջազգային հանրության պատրաստակամությունն է հստակ և միանշանակ դատապարտել Ադրբեջանի կողմից այդ միջոցներին խոչընդոտելը։ Ադրբեջանի շարունակական խախտումների ու բռնության էսկալացիայի նկատմամբ ԵԱՀԿ արհեստական անհասցեական և հակակառուցողական դիրքորոշումը  միայն նպաստեց  նախագահ Ալիևի ռազմաշունչ հռետորաբանությանը ու խրախուսեց նրա կողմից պատերազմական գործողությունների վերսկումը: Հուսանք, որ կեղծ հավասարության այս ձախողված քաղաքականությանը Վիեննայի այս հանդիպումով վերջ կտրվի»,-ասված է ԱՄՆ հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի հայտարարության մեջ:

Նույն շարքից