Հասարակություն 

Բրիտանուհին ցանկանում է երեխա ունենալ Մարսում

Բիրմինգհեմի համալսարանի 24-ամյա ուսանողուհի Մեգի Լյուն համալրել է Mars One աննախադեպ ծրագրի նախնական մասնակիցների շարքը՝ ցանկանալով լույս աշխարհ բերել իր երեխային հեռավոր Մարս մոլորակի վրա:

 

Ինչպես նշում է mirror.co.uk-ը, սա կարող է հնչել գիտաֆանտաստիկ ֆիլմի սյուժեի նման, սակայն Լյուն իրավամբ կարող է լինել «կարմիր մոլորակում» ծննդաբերած առաջին կինը:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ նշված բազմամիլիարդանոց ծրագրի նպատակն է մարդկային գաղութ ստեղծել Մարսի վրա ու փորձել այնտեղ մարդկանց բնականոն կենսակերպ կազմակերպել:

 

«Ես շատ եմ ուզում, որպեսզի մենք գաղութ ստեղծենք Մարսի վրա: Բայց իմ մեծագույն երազանքն է այնտեղ երեխա ունենալը, քանի որ, այդպիսով, իմ փոքրիկը կլինի առաջին մարսացին»,-ասել է խիզախ բրիտանուհին, ով մասնագիտությամբ աստղաֆիզիկոս է:

 

Mars One ծրագրի մեկնարկը տրվելու է 2024թ., իսկ մինչ այդ մասնակիցները տարատեսակ մարզումներ են անցկացնելու, որպեսզի անհրաժեշտ հմտություններ ձեռք բերեն Մարսի վրա իրենց գոյությունը պահպանելու համար:

Նույն շարքից