Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 17-ին ՌԴ Անվտանգության խորհրդի (ԱԽ) մշտական անդամների հետ քննարկել է Ռուսաստան-ՀԱԱՊԱ առաջիկա գագաթաժողովին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքին, ինչպես նաեւ ներքին օրակարգային արդիական հարցեր: Այս մասին հաղորդել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Խորհրդակցության ընթացքում քննարկվել են այս շաբաթ Ռուսաստան-ՀԱԱՊԱ առաջիկա գագաթաժողովի նախապատրաստական հարցեր: Մասնակիցները կարծիքներ են փոխանակել նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ՝ Վիեննայում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման համատեքստում»,- ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ` նշել է Պեսկովը: