Գլխավոր Տնտեսություն 

Վերջին օրերին Թուրքիայից 15 «ֆուռ» պոմիդոր է ներկրվել Հայաստան. «ՀԺ»

analitik.am

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերջին օրերին Թուրքիայից 15 «ֆուռ» պոմիդոր է ներկրվել, ինչը կայծակնահար է արել Հայաստանում աճեցվող պոմիդորի շուկան: Մեր տեղեկություններով, պոմիդորի վրա փակցված թուրքական պիտակները Հայաստանում փոխարինվել են կեղծ հայկականով ու փորձել են տեղափոխել ՌԴ:

Վերին Լարսի անցակետում, սակայն, ռուսական կողմը հասկացել է խաբեությունը: Չէ՞ որ այդ երկիրն ամիսներ առաջ արգելել է Թուրքիայից գյուղմթերք ներկրելը:

Բացի այդ, լաբորատոր անալիզի են ենթարկել պոմիդորը և պարզել են, որ այն մեծ քանակությամբ թունաքիմիկատ է պարունակում, ու բեռները հետ են ուղարկել: Ներկրողները ստիպված են եղել այն իրացնել հայկական շուկայում, ինչը կայծակնահար է արել մեր ջերմոցային տնտեսությունների արտադրանքի իրացումը, ինչը առաջացրել է տեղական արտադրողների մեծ դժգոհությունը:

Այդ պոմիդորը վաճառում են 1 կգ 400-500 դրամով, մինչդեռ տեղական ջերմոցային պոմիդորի ինքնարժեքն է այդքան կազմում՝ այն վաճառվում է 600 դրամով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից