Քաղաքական գլխավոր 

Միհրան Պողոսյանը պատրաստ է 100 միլիոն դոլար ներդրել միայն թե իրեն ներեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը իշխանական համակարգում իր դիրքերը վերականգնելու համար ուղիներ է փնտրում:

Ըստ լուրերի՝ նա պատրաստ է լուրջ միջոցներ` մինչև անգամ 100 մլն դոլարի չափով գումար ներդնել, միայն թե Սերժ Սարգսյանն իրեն ների և ուժային կառույցներից որևէ մեկում նոր պաշտոն վստահի: Սակայն իշխանական վերնախավի աչքերում իր դիրքերը վերականգնելու գործում ԴԱՀԿ նախկին պետի միակ հնարավորությունը 2017 թվականի ԱԺ ընտրություններն են: Եթե նրան հաջողվի որևէ տարածքի պատասխանատվություն ստանձնել և արդարացնել հույսերը, ապա հնարավոր է իրեն կրկին վերադարձնեն իշխանական համակարգ: Ու կարծես թե այս հարաբերություններում արդեն զիջումները սկսվել են առարկայական դառնալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից