Գլխավոր Քաղաքականություն 

Հայկական կողմը պետք է օգտագործի Վիեննայի հանդիպումը` կատարելու ամենակարևոր քայլը. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ նախագահի 1992-95թթ. հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Դավիթ Շահնազարյանին հարցրինք` ինչպե՞ս է գնահատում Վիեննայում նախագահների հանդիպումը։ «Նախ նշենք, որ դա ԱՄՆ նախաձեռնությունն էր, որով, ըստ իս, կասեցվեց «Լավրովի պլանը», որի շուրջ Ռուսաստանն Ադրբեջանի հետ պայմանավորվում էր ավելի քան կես տարի։ Գիտենք, ըստ այդ պլանի, գրավյալ 3-5 շրջաններ պետք է անցնեին ադրբեջանական վերահսկողության ներքո, և ռուսական, այսպես կոչված, խաղաղապահ ուժեր պետք է տեղակայվեին։ Այս ամենի ու հետագա քայլերի հիմքում էլ պետք է լիներ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Հանդիպման հաջորդ էական դրվագներն էլ այն էին, որ համանախագահող երկրների արտգործնախարարների հայտարարությունում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի` Կասպրչիկի խմբի կազմն ընդլայնվեց:

Սա, հիշենք, ԱՄՆ համանախագահ Ուորլիքի 3 առաջարկներից մեկն էր, հաջորդը` հետաքննող մեխանիզմները, նույնպես տեղ գտավ ԱԳ նախարարների հայտարարությունում: Սակայն այդ ամենն անհնար է լինելու կյանքի կոչել` առանց ԼՂ պաշտոնական ներկայացուցիչների մասնակցության, հայկական կողմը պետք է օգտագործի Վիեննայի հանդիպումը` կատարելու ամենակարևոր քայլը` ԼՂ-ն բերելու բանակցային սեղանի մոտ` վերականգնելու կարգավորման լիարժեք ֆորմատը»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից