Գլխավոր Քաղաքականություն 

Երևանին հաջողվեց պնդել և հասնել իր պահանջի կատարմանը. Դուբնով. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթի զրուցակիցն է Պրահայի «Эхо Кавказа» լրատվական ծառայության քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը.

– Պարոն Դուբնով, ընդհանուր առմամբ ինչպե՞ս կգնահատեք Վիեննայի հանդիպման արդյունքները:

– Սա անկասկած միջնորդների հաջողությունն է, սա Ռուսաստանի, Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի և հավանաբար նաև ԵԱՀԿ-ի դիվանագիտական հաջողությունն է, քանի որ նրանք ինչ-որ կերպ, գոնե ինչ-որ ժամանակով փրկեցին Մինսկի խմբի դեմքը: Նրանց հաջողվեց միասնական հայտարարության մեջ համատեղել այն, ինչ թվում էր անհնար: Բոլոր կողմերը ֆորմալ առումով համաձայնեցին Սարգսյանի պայմաններին շփման գծում իրավիճակի մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ, որը շատ կարևոր է, եթե հաշվի չառնենք այն, որ շատ դժվար կլինի իրագործել այդ կետերը. համոզված եմ, որ լուրջ խնդիրներ են լինելու: Թեև այդ դիրքորոշումների հայտնվելը բանակցային գործընթացում ամեն դեպքում շատ լավ է:

Իսկ ընդհանրապես կարծում եմ՝ գլխավորն արված է. երկու կողմն էլ ստորագրեցին այն կետի տակ, որ անհրաժեշտ է պահպանել 1994-95թթ. համաձայնագրերը զինադադարի մասին: Դա լավ է՝ թեկուզ հռչակագրային մակարդակում, բայց ես չէի գերագնահատի այս փաստը:

– Ուրեմն Դուք կարծում եք, որ սրանք պարզապես պայմանավորվածություններ են թղթի վրա, մասնավորապես՝ զինադադարի պահպանումը, հետաքննության մեխանիզմների ներդրումը: Գործնականում դրանք չե՞ն աշխատի:

– Ես այնքան էլ չեմ պատկերացնում, թե ինչպե՞ս է գործնականում աշխատելու միջադեպերի կանխման կամ մշտադիտարկման խումբը: Մեծ հաշվով՝ այս դիրքորոշումը միշտ էլ եղել է, դրա մասին նշվել է բոլոր փաստաթղթերում, պարզապես չի ձևակերպվել այնպես, ինչպես եղավ այժմ: Լայնածավալ հարձակումը մի բան է, իսկ միջադեպերը՝ մեկ այլ բան: Երբ խոսում ենք միջադեպերի մասին, օրինակ՝ դիպուկահարների պատերազմի մասին, որը մշտապես տեղի է ունենում, սա բոլորովին այլ բան է. դա միջադեպ չէ, դա իրական կյանքն է, շփման գծի գոյության ձևը, և այստեղ ոչ մի տեսակի մոնիտորինգ չի փրկի:

-Ադրբեջանը միշտ դեմ էր հանդես գալիս հետաքննության մեխանիզմների ներդրման նախաձեռնությանը:

– Այո, դա շատ կարևոր է, որ Երևանին հաջողվեց պնդել և հասնել իր պահանջի կատարմանը, բայց առանց շփման գծի հստակեցման ոչինչ չի ստացվի:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից