Գլխավոր Քաղաքականություն 

ՊԵԿ-ում թափուր պաշտոններ են մնացել. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանն այս տարվա մարտի 2-ին իր պաշտոնում նշանակվելուց անմիջապես հետո սկսեց իր ղեկավարած գերատեսչության պատասխանատու բոլոր պաշտոններում սեփական կադրերին նշանակել: Սակայն, ինչպես երեւում է, նրա կադրային բազան սպառվել է, քանի որ բավական երկար ժամանակ է՝ թափուր են ՀՀ ՊԵԿ միջազգային համագործակցության, ներքին անվտանգության եւ ֆինանսահաշվային վարչությունների պետերի պաշտոնները: Ի դեպ, պետական եկամուտների կոմիտեի համակարգում, կամ նույն է, թե հարկային եւ մաքսային ծառայություններում նման մասշտաբային կադրային փոփոխություններ նախկինում տեղի է ունեցել մեկ էլ 2000-ականների սկզբին, երբ Ռոբերտ Քոչարյանն իր իշխանությունը լիարժեք դարձնելուց հետո այդ կառույցի գրեթե ողջ ղեկավար կազմին փոխեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից