Հասարակություն 

Գյումրիի հիվանդանոց է դիմել 33 հոգի, որոնցից 10-ը քաղաքացի, 23-ը՝ ոստիկան

Գյումրիում հունվարի 15-ին տեղի ունեցած բախումների հետևանքով վնասվածքներ ստացած և վիրահատված ոստիկանը օրերս դուրս է գրվել հիվանդանոցից:  Այս մասին ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն, Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Գագիկ Մանուկյանը:

Նա նշեց, որ ոստիկանի առողջական վիճակը լավ է, նա արդեն տուն է գնացել:  Այս վիրահատությունից 6 ամիս անց ոստիկանին նորից պետք է վիրահատեն: Գագիկ Մանուկյանի խոսքով՝ պիտի վիրահատվի նրա ճակատոսկրի հատվածը:

Նշենք, որ Գյումրիում տեղի ունեցած բախումների հետևանքով Գյումրիի հիվանդանոց է դիմել 33 հոգի, որոնցից 10-ը քաղաքացի, 23-ը՝ ոստիկան:

Սկզբնաղբյուր ` news.am

Նույն շարքից