Գլխավոր Հասարակություն 

Բեռլինում Թուրքիայի դեսպանատան վրա հայտնվել է Հիտլերի կերպարով Էրդողանի պատկերը

analitik.am

Բեռլինում Թուրքիայի դեսպանատան վրա հայտնվել է Ադոլֆ Հիտլերի կերպարով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատկերը, այս մասին գրում է The Independent-ը՝ հավելելով, որ նկարն ուղեկցվել է  «Նա վերադարձել է» գրառմամբ:

Լրագրողներին հաջողվել է պարզել, որ նկարի հեղինակը  Pixel Helper գերմանացի ակտիվիստների խումբն է, որոնք իրենց ակցիայիով ցանկացել են բողոքի ձայն բարձրացնել՝ կապված Թուրքիայում վերջերս երկու լրագրողների ձերբակալության դեպքի հետ:

«Մենք՝ գերմանացիներս, գիտենք, թե ինչ է տեղի ունենում բռնապետության վաղ փուլում: Նացիստական ռեժիմի և Էրդողանի Թուրքիայի նմանությունը վախեցնում է»,-հայտարարել է խմբի անդամներից մեկը:

Նույն շարքից