ԱՄՆ Կոնգրեսը միաձայն հավանության է արժանացրել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի առաջարկը, և Էրիկ Ֆենինգը նշանակվել է բանակի նախարար: Այսպիսով առաջին անգամ այդ երկրի բանակի հրամանատարությունն անցել է բացահայտ համասեռամոլի ղեկավարության տակ, գրում է Reuters գործակալությունը:
Բանակի նախարարը քաղաքացիական պաշտոն է, ենթարկվում է Պաշտպանության նախարարությանը և զբաղվում է ԱՄՆ ցամաքային ուժերի համակարգմամբ:
Այդ պաշտոնում Ֆենինգը փոխարինելու է Ջոն Մաքյուին, ով հեռանում է իր դիմումի համաձայն: