Գլխավոր Հասարակություն 

Իլյումժինովը Հայաստանին և Ադրբեջանին առաջարկում է շախմատային հանդիպում անցկացնել

analitik.am

ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը առաջարկել է ֆեդերացիայի հովանու ներքո շախմատային ինտերնետ-հանդիպում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Նախաձեռնության նպատակը շախմատի միջոցով փոխըմբռնմանն աջակցելն է:

Իլյումժինովի խոսքերով, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեծ հաճույքով ընդունել է առաջարկը և այժմ ինքը պատրաստվում է  մայիսի 24-ին հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ  և նույն առաջարկն անել նաև վերջինիս:

Պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյո՞ք շախմատն օգնել խաղաղություն հաստատելուն, Իլյումժինովն ասել է, որ բոլոր հարցերը պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով՝ շախմատի սեղանի մոտ, և բոլոր պատերազմները պետք է լինեն միայն շախմատի տախտակի վրա:

Նույն շարքից