Հասարակություն 

Հանցագործությանը վերաբերող ապացույցները կեղծվել են հենց քննիչի կողմից

 ՀՀ հատուկ քննչական ծառայությանը Էդգար. Հ-ն հայտնել է , որ  2014թ. մայիսի 25-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Ամասիայի քննչական բաժնի քննիչը քրեական գործով որպես վկա հարցաքնվել է , 2014թ. դեկտեմբերին` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործի դատաքննության ընթացքում իր նախաքննական ցուցմունքը հրապարակվելիս, տեղեկացել է, որ կեղծվել են ինչպես ցուցմունքի բովանդակությունը, այնպես էլ հարցաքննության արձանագրության մեջ իր ստորագրությունները: Այս մասին ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հայտնել է Էդգար. Հ-ն

Քաղաքացի Էդգար Հ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:


 

Հանցագործությանը վերաբերող ապացույցները կեղծվել են հենց քննիչի կողմից

Նույն շարքից